Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը խորհրդակցություններ է անցկացնում Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների հանդիպման կազմակերպման վերաբերյալ՝ հայտնել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում Թուրքիայի ներկայացուցիչ Մևլյութ Չավուշօղլուն։ Նա հույս է հայտնել, որ հանդիպումների արդյունքում հնարավոր կլինի հասնել կոնկրետ արդյունքների։               
 

Երևանի բրենդավորման նախագիծը

Երևանի բրենդավորման նախագիծը
27.06.2013 | 18:34

Երևանի քաղաքապետարանում քննարկվել են Երևանի բրենդավորման հարցեր։ Հանդիպում-քննարկմանը մասնակցել են հյուրանոցային և զբոսաշրջային ինդուստրիայի տարբեր ներկայացուցիչներ, մարքեթինգային և տեղեկատվական բաժինների ներկայացուցիչներ։ Մասնակիցները կարծիքներ ու առաջարկություններ են ներկայացրել Երևան քաղաքի բրենդավորման վերաբերյալ։

Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նշում, որ Բրիտանական INSTID ընկերության ներկայացուցիչ Ալեքսանդր Գրանդը ներկայացրել է տարածքային բրենդինգի չափանիշները և դրա անհրաժեշտությունը 21-րդ դարի քաղաքների զարգացման գործընթացում։

Երևանի բրենդավորման նախագիծը տարածքային բրենդավորման ծավալուն և լայնամասշտաբ գործընթաց է, որը 2013-ի մարտից իրականացվում է Երևանի քաղաքապետարանի, INSTID ընկերության մասնագետների և Մաևտիկա բրենդինգային գործակալության՝ Հայաստանում INSTID միջազգային ընկերության ներկայացուցչի համատեղ աշխատանքների արդյունքում:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2236

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ